Իվետային ավելի շատ կսիրեն ու կհարգեն, եթե թքած ունենա դրանց վրա, ինչ պետքա անի ու թողնի հետ գա, քան թե գլուխը կա, սպառնալիքներից վախեցած մասնակցի, վերջում էլ մի թուլափայ 7–րդ–8–րդ տեղ շպրտեն,վերցնի ու հետ գա։ Ոնց հայտնի ասացվածքումա ասվում` ավելի լավ է մի օր առյուծի պես ապրել, քան հարյուր օր՝ ոչխարի։ Հաստատ դրանով իր կարիերան ոչ կավարտվի, ոչ էլ։ Եվրատեսիլում մասնակցում են արդեն ճանաչում ձեռք բերած երգիչ–երգչուհիները։ Ես դեռ չեմ տեսել մեկին, ով Եվրատեսիլում հաղթելուց հետո համաշխարհային հռչակ ձեռք բերած լինի (Կոնչիտա ձյաին չհաշված. նրանը հռչակ չէր, նրանը շոկ էր)։
Այդ մրցույթը վաղուց քաղաքականացված է, պետք չի ինքնախաբեությամբ զբաղվել։ Մենք էլ պետք է ցույց տանք, որ թքած ունենք իրենց վրա, եթե բոլոր միջազգային նորմերով անկախություն հռչակած երկրի դրոշը ծածանելու համար պետք է քաղաքակիրթ Եվրոպան որակազրկի ծածանողին` տեղի տալով վայրենի ադրբեջանցիների վայնասունին։ Այո, պետք է ատամ ցույց տալ։ Ստացում է, որ կանոնները միայն մեզ համար են գրված, նրանց կարելի է ամեն ինչ։ Այդ կարծրատիպը կոտրել է պետք։ Հակառակ դեպքում մենք այդ մրցույթում անելիք չունենք։  
Կամ անում եք մինչև վերջ արեք կամ ընդհանրապես մի էլ մտածեք անելու մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել