Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի վաղ նկարներից մեկը, որը Նյու Ջերսի նահանգում անցյալ տարի գտել են մասնավոր տան նկուղում, չորեքշաբթի օրը առաջին անգամ ներկայացվել է լայն հանրությանը` Կալիֆոռնիայի Գեթթիի հայտնի թանգարանում, հայտնում է RIA Novosti-ն:

Թանգարանի կայքը տեղեկացրել է, որ 1624 թվականին նկարված «Անգիտակից հիվանդը» կտավը կցուցադրվի մինչև օգոստոսի 28-ը երկու այլ ստեղծագործությունների հետ: Դրանից հետո ցուցահանդեսը կուղևորվի միջազգային շրջագայության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել