Panorama.am-ը գրում է.

Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է: «Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Haberler.com»-ին, գրում է, որ այս մասին ստացված տեղեկությունների հիման վրա գերեզմանոցի տարածքում ուսումնասիրություն է իրականացվել:

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայցով դիմել է Մուշի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքելով, որ տեղի հայկական գերեզմանոցը պղծվում է: Հայցի հիման վրա դատական հանձնաժողովը գերեզմանոցում ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ գանձախույզները տեղ-տեղ հորատումներ են արել:

Ուսումնասիրությունից հետո Ազիզ Դաղջըն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գանձ գտնելու նպատակով հայկական գերեզմանները փորվել են, իսկ հանգուցյալների ոսկորները այս ու այն կողմ են թափվել: Միության նախագահը հիշեցրել է, որ գերեզմանոցն ընդհանուր արժեք է և մեծ կարևորություն ունի ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թուրքիայի հանրապետության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել