henrikh-mkhitaryan-Borussia-DortmundAraratnews.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» շարունակում ենԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերը:

Daily Star-ի համաձայն՝ «Արսենալը» Հայաստանի հավաքականի ավագին դիտարկում է որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինող: Չիլիացի կիսապաշտպանը չի շտապում երկարաձգել գործող պայմանագիրը եւ առաջարկ ունիԹուրինի «Յուվենտուսից»:Մխիթարյանին ձեռք բերելու համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 23 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ նրան առաջարկել տարեկան 8 միլիոն ֆունտ աշխատավարձ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» մտադիր է 46 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել 27-ամյա Մխիթարյանի տրանսֆերի համար: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»: Վերջերս Հենրիխըհրաժարվել էր երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանի 51 հանդիպումներում հայ կիսապաշտպանը կատարել է 31 գոլային փոխանցում եւ խփել 23 գոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել