Սիրիայում զոհվել է ռուս զինծառայող Անտոն Երիգինը: Այս մասին հայտնում է Meduza գործակալությունը` վկայակոչելով Սիրիայում «Հմեյմին» ռուսական ռազմակայանի ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ զինծառայողը վիրավորվել է ահաբեկիչների իրականացրած ռմբակոծության հետևանքով Հոմս նահանգում, որտեղ նա ուղեկցելիս է եղել հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մեքենաները:
«Վիրավոր զինծառայողին օպերատիվ կերպով հասցրել են հիվանդանոց, որտեղ ռուսաստանցի ռազմական բժիշկները երկու օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել», - ասել է գործակալության աղբյուրը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/11/Russian-soldier/2017717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



