Araratnews.am-ը գրում է.ԱՄՆ-ն չի ցանկանում ակտիվ դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին անդամ Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, Ռուսաստանն այս հարցում ավելի ակտիվ է: «Նախագահ Օբաման հայտարարությամբ հանդես չեկավ ավելի քան 20 տարվա ընթացքում շփման գծում լարվածության ամենալայնածավալ սրումից հետո»,- Բրայզայի խոսքերն է մեջբերում Trend-ը:
Ըստ նրա, այդպիսով ԱՄՆ-ն Ռուսաստանին հնարավորություն է ընձեռոում առաջատարի դեր ստանձնել տարածաշրջանում, ինչը Վաշինգտոնի մեծ սխալն է:
Բրայզան կարծում է, որ ԱՄՆ-ն կարող էր ավելի շատ ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բայց, ըստ երեւույթին, այդ հակամարտության կարգավորումն ԱՄՆ-ի համար առաջնահերթ խնդիր չէ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/amn-n-rusastanin-hnaravoruthyun-e-ehndzerum-arajatari-der-standznel-haravayin-kovkasum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել