150921123226_islamic_state_flag_is_624x351_islamicstateԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Բաղդադում պայթյունների շարքի պատասխանատվությունը, հայտնում է Al Jazeera-ն:

Գործակալության տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքում տեղի է ունեցել 4 պայթյուն:

Դրանցից մեկը տեղի է ունեցել գեղեցկության սրահի մոտ` քաղաքի խիտ բնակեցված շրջանում, զոհվել է 61 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը: Նշվում է, որ ահաբեկչության զոհերի մեծ մասը եղել են կանայք:

Ավելի ուշ տեղի է ունեցել ևս 3 պայթյուն, որոնց արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 27 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել