Նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են ԱՄն պաշարների մասին տվյալների հրապարակումից հետո։ Ժամը 18։05-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 47 դոլար գինը (մայիսի 10-ի համեմատ 3 տոկոս աճ), իսկ WTI տեսակի նավթի գինը հասել է 45,62 դոլարի (աճել է 2,2 տոկոսով)։

Միացյալ Նահանգներում նավթի առեւտրային պաշարները մեկ շաբաթում՝ ապրիլի 29-ից մայիսի 6-ը նվազել են 3,4 մլն բարելով՝ հասնելով 540 մլն բարելի։

Մայիսի 11-ին ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կտրուկավելացրել էր նավթի գների կանխատեսումները ընթացիկ եւ հաջորդ տարիների համար։ 2016թ. Brent-ը միջինը կարժենա 41 դոլար, իսկ 2017-ին՝ 51 դոլար։ Աճը կազմել է համապատասխանաբար 5 եւ 10 դոլար ամեն բարելի համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել