Panorama.am-ը գրում է.
Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցող անգլիացի Ալան Միլը երևանյան օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո սկսել է հանդիպումը խորհրդարանում: Նրա հետ Հայաստան ժամանած իտալացի համազեկուցող Ջուզեպպե Գալատին հանդիպումներին չի մասնակցում հոգնածության պատճառով:
«Ժառանգություն» խմբակցությունից համազեկուցողի հետ հանդիպել է Թևան Պողոսյանը, բայց, ինչպես պատգամավորն ասաց, ոչ թե խմբակցության անդամ, այլ որպես հենց Թևան Պողոսյան: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Հանդիպումից հետո Թևան Պողոսյանը լրագրողներին ասաց, որ ԵԽԽՎ պատվիրակի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև Արցախի խնդրին վերաբերող հարցեր։
«Բայց պարտքս համարեցի անդրադառնալ նաև այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ժամանակին, մասնավորապես հունվարին, երբ որ զգուշացնում էինք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին իրենք ունենան մատների արանքով նայելու իրավիճակներ, ապա միգուցե տարածաշրջանում իրենք ունենան տարբեր էսկալացիաներ և ավանտյուրաներ»,-ներկայացրեց Պողոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ