7777777777Araratnews.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Analitik.am-ի լրատվական կայքի դեմ նրա ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը: Ուրիխանյանը նշեց, որ բոլոր վեճերն ու օրինազանցությունները պետք է լուծվեն սեւով սպիտակի վրա գրված օրենսդրական դրույթների հիման վրա:

Նա ասաց, որ առաջիկայում հանդես կգա ցուցմուքներով, երբ դրա անհրաժեշտությունը ուղղված կլինի ավելի բարձր կանգնած հանցագործների նկատմամբ.«Ես օգտակար կլինեմ քննությանը եւ հանդես կգամ ցուցմունքերով, երբ որ այդ ցուցմունքների անհրաժեշտությունը ուղղված կլինի ավելի բարձր կանգնած հանցագործների նկատմամբ: Կարծում եմ՝ առաջիկա օրերին անշուշտ կլինի դա»,- ասաց նա:

Ըստ Ուրիխանյանի՝ իր քաղաքական գործունեության դեմ պատվիրատուների ձեռքի գործն է.«Ինձ համար շատ պարզ է լրատվական դաշտում բոլոր գործիչների, բոլոր գործողների վերաբերյալ ունեմ պարզ ու շիտակ պատկերացում, եթե տեղի է ունենում չար ու հակաօրինական երեւույթ, արագ կազմում եմ եզրակացություններ՝ ում է ձեռնտու, ով կարող է լինել պատվիրատու եւ ինչ կեղտոտ խաղեր են իրականացնում ավազանում վխտացող շնաձկները»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու ցուցմունք չի տալիս կալանավորվածների դեմ, Տ. Ուրիխանյանն ասաց. «Շահարկումները, թե իբրեւ կանանց ճաղավանդակների ներքո իմ թողտվությամբ կամ իմ դրդմամբ տեղավորեցին, որպեսզի չշահարկեն, որ եթե հանցագործը ունի մանկահասակ երեխա, նրա հանդեպ օրենքը պիտի այլ կերպ վարվի, իսկ երեխա չունեցողի հանդեպ՝ այլ կերպ, ես զերծ մնացի ցուցմունքներից: Նաեւ այն պարզ պատճառով, որ վստահ եմ՝ գլխավոր իրականացնողը եւ, առավել եւս, նրա դրդմամբ մեխանիկական, գործողություն իրականացնողը ընդամենը մանր ձկներ են այն ավազանում, որտեղ խոշոր շնաձկներ կան, այդ իսկ պատճառով զերծ եմ մնում միջիշխանական բախումների, դրանց համար թողտվության եւ երաշխավորության մթնոլորտ ապահովողների, ֆինանսավորողների, պատվեր տվողների համար ազատ հնարավորություններ ստեղծելուց, որ իրար գզեն»:

Պատգամավորը նշել է, թե այն մարդը չէ, ումից կարող են շորթել. «Ես այն մարդը չեմ ում կարելի է փորձել շորթել, ում կենսագրության մեջ անհասկանալի կամ իբրեւ թե մութ դրվագներ կան, այն մարդը չեմ ում կարելի է դրանով վախեցնել, ենթարկել շանտաժի առավել եւս՝ շորթել: Հետեւաբար այո, այն մարդիկ, ովքեր չեն վախենում իրենց կենսագրության մեջ ինչ որ դրվագների բացահայտումից, պիտի դիմեն իրավապահներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել