Սողոմոնյան կղզիներ խաղաղօվկիանոսյան ոչ մեծ պետությունը վերջին 70 տարում զրկվել է իր առնվազն 5 կղզիներից: Այս մասին հայտնել են ավստրալացի գիտնականները, որոնք արշիպելագի նույն խմբի կղզիների 1946 և 2014 թթ. արված լուսանկարների համեմատական վերլուծություն են արել: Գիտնականների աշխատանքի մասին զեկույցը հրապարակվել է Environmental Research Letters գիտական առցանց-ամսագրում:

Արդյունքում պարզվել է, որ հետպատերազմյան լուսանկարներում պատկերված 33 կղզիների փոխարեն ներկայումս մնացել է 28-ը: Մնացածները ջրի տակ են հայտնվել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով: Անհետացած կղզիների տարածքը կազմել է 1-5 հա: Գիտնականների հաշվարկով՝ վերջին երկու տասնամյակում արշիպելագը ջրի տակ է ընկղմվել տարեկան մոտ 1 սմ-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել