Panorama.am-ը գրում է.

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախության և անվտանգության երաշխավորն է ու համարժեք քայլեր պետք է իրականացնի, ինչը ենթադրում է նաև չեզոքացնել այն ռազմական սպառնալիքը, որը Ադրբեջանը ներկայացնում է Արցախի ժողովրդի համար:

Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Այդ համատեքստում, ըստ Ռուստամյանի, պետք է արագացնել Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի նախագահը:

«Հայաստանը շատ հստակ հայտարարել է, որ պատրաստում է ռազմական փոխօգնության պայմանագիր, որը իրերը պետք է կոչի իր անուններով. դե ֆակտո ստեղծված իրավիճակը պետք է պետք է դե յուրե ամրագրենք, ինչի մասին վաղուց խոսում ենք: Այսինքն` Հայաստանի զենքը, Հայաստանի ունեցած զինանոցը պետք է ծառայի Արցախի անվտանգության համար», -հավելեց պատգամավորը:

Հարցին, թե Ռուսաստանը թույլ կտա՞ որ Հայաստան մտնող զենքը կրակի Լեռնային Ղարաբաղում, Ռուստամյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ է կրակում ձեր կարծիքով, հիմա Ղարաբաղում: Կարող է՞ Ադրբեջանի զենքն է, Հայաստանից գնացած զենք է և պետք է կրակի, բա ի՞նչ պետք է անի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել