4Araratnews.am-ը գրում է.

Բաքվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ ներկայացող տղամարդն առևանգել է 8 տարեկան երեխայի, որին վերադարձնելու համար ծնողներից պահանջել է 30 հազար մանաթ փրկագին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

8-ամյա Հուսեյնի հայրը` Շուշա ավանի բնակիչ Էլնուր Ռամազանլին մայիսի 10-ին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր որդին մայիսի 9-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ահաբեկիչը բազմիցս զանգահարել է երեխայի հորը` որդու փրկության դիմաց պահանջելով 30 հազար ադրբեջանական մանաթ, այլապես երեխային կանդամահատի և օրգանները կվաճառի:

Նշվում է, որ Ադրբբեջանի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել ահաբեկչին և վնասազերծել: Երեխային գտել են կիսակառույց երկհարկանի տանը, ում ձեռքերը, ոտքերը և բերանը կապված են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել