Tert.am-ը գրում է.
Ցանցահենները փորձում են ներթափանցել ԱՄՆ Կոնգրեսի համակարգչային համակարգ՝ գաղտնազերծելու դրանց պարունակությունը, ապա խոշոր գումար պահանջելու, որպեսզի բացեն արգելափակված ֆայլերի հասանելիությունը, հայտնում է korrespondent.net-ը։
«Վերջին 48 ժամում Ներկայացուցիչների պալատի տեղեկատվական անվտանգության բաժինը նկատել է պալատի ցանցի վրա հարձակումների ավելացում՝ այնպիսի երրորդ կողմերի կիրառմամբ, ինչպիսին են YahooMail և Gmail փոստային հավելվածները»,-ասված է Կոնգրեսի ներքին հաղորդագրության մեջ։
Հաքերները Կոնգրեսի աշխատակիցներին իրենց ծանոթների անունից նամակներ են ուղարկել և առաջարկել են ներբեռնել վնասակար ծրագիր։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երբ օգտատերը սեղմում է հաքերների նամակի վրա, վիրուսը կոդավորում է համակարգչի բոլոր ֆայլերը։
Պալատի վարչական բաժնում ոչ մի մանրամասնություն չեն հայտնել հարձակումների մասին։ Նաև հայտնի չէ՝ արդյոք Ներկայացուցիչների պալատը ցանցահենների սկզբնական թիրախն է եղել։



