Panorama.am-ը գրում է.
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դադարեցրել են աշխատանքները՝ Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու ծրագրերի ուղղությամբ՝ կասկածի տակ դնելով ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը։
Եվրոպական խորհրդարանի խմբերի ղեկավարները Նախագահների համաժողովում դադարեցրել են այս գծով աշխատանքները մայիսի 4-ին, սակայն որոշ պատգամավորներ, խմբերի համակարգողներն այս մասին իմացել են միայն մայիսի 9-ին, գրում է Euobserver-ը։
«Պատգամավորները որոշել են դադարեցնել այն ամբողջությամբ»,-այս մասին կայքին ասել է գերմանացի պատգամավոր Բիրջիտ Շիպելը։
Հոլանդացի պատգամավոր Ջուդիթ Սարգենտինին ասել է,որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դադարեցրել է այս գործընթացը, քանի որ Թուրքիան չի իրականացրել վիզաների վերացման համար անհրաժեշտ պայմանները։ Շուլցն ասել է, որ Թուրքիայի համար վիզաների վերացման փասթաղթղթերի մշակումը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան իրականացնի անհրաժեշտ բոլոր 72 չափանիշները։
Մեկ այլ պատգամավոր էլ նշել է, որ խորհրդարանի այս որոշումը կստիպի ԵՄ հանձնաժողովին առաջին հերթինլուծել բոլոր ակնառու խնդիրները, ապա նոր փաստաթուղթն ուղարկել խորհրդարան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



