Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանցավոր խմբավորումներին 3 օր է տվել՝ իշխանություններին հանձնվելու և զենքը խաղաղ ճանապարհով վայր դնելու համար։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին նա հայտարարել է երկրի պետական հեռուստատեսության եթերում։
«Այն խմբերի համար, որոնք ցանկանում են հաշտվել, կա 72 ժամ՝ դա անելու համար, ժամը եկել է, մեր երեխաներն արժանի են խաղաղ կյանքի»,- ընդգծել է նախագահը։
Հակառակ դեպքում Մադուրոն խոստացել է ուժով ջախջախել։ Դրանում գործի կդրվեն զինված ուժերը, ազգային ոստիկանությունը, քրեական հետախուզության և անվտանգության ծառայության հատուկ ուժերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել