«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է՝ ամբաստանյալների պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի բացակայության պատճառով։ Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանի, Սարգիս Գրիգորյանի ու Սարգիս Հախանումյանի պաշտպանները զանգել և տեղեկացրել են, որ հիվանդության պատճառով չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Նախորդ դատական նիստին մայիսի 3-ին սույն գործով մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո ամբաստանյալները հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ նշելով միայն, որ մեղավոր չեն և սպանության հետ որևէ կապ չունեն։


Երեկվա նիստում նախատեսվում էր, որ կհարցաքննվեն սույն գործով վկաները։ Գործով վկաները 57-ն են»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել