Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր:
Թեստ լուսավոր «Ես»-համար
1. Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:
2. Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:
3. Սիրում եմ երաժշտություն և ծաղիկներ:
4. Հավատում եմ հավերժական սիրուն:
5. Պաշտում եմ հյուր ընդունել:
6. Սիրում եմ նվերներ տալ:
7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:
8. Սիրում եմ աշխատանքս:
9. Գարունը տարվա լավագույն եղանակն է:
10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:
Թեստ մութ «Ես»-ի համար
1. Ես հիշաչար եմ:
2. Ժլատ եմ:
3. Նախանձ եմ:
4. Դյուրաբորբոք եմ:
5. Երբեմն ստում եմ:
6. Քինախինդ եմ:
7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:
8. Դաժան եմ
9. Կարող եմ գողություն անել:
10. Մռայլ մարդ եմ:
Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/496421030396305
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել