Լոս Անջելեսում տեղի կունենա Մերիլին Մոնրոյի անձնական իրերի աճուրդը, որտեղ կցուցադրվի ընդամենը 500 լոտ, այդ թվում՝ դերասանուհու նամակն իր հոգեբանին, հայտնում է People-ը:

Աճուրդում հիմնականում կլինեն այն իրերը, որոնք Մերիլինը կտակել է դերասանական վարպետության իր ուսուցիչ Լի Ստրասբերգին:

Հատկապես հետաքրքրություն է ներկայացնում Մերիլինի նամակն իր անձնական հոգեբույժ, բժիշկ Ռալֆ Գրինսոնին: Այդ նամակում դերասանուհին մանրամասն նկարագրում է Payne-Whitney հոգեբուժարանում մարդկանց պահելու «անմարդկային պայմանները», որտեղ նա բուժվել է 1961 թվականին` մահվանից մեկ տարի առաջ:

Աճուրդը պլանավորվում է անցկացնել նոյեմբերի վերջին՝ Լոս Անջելեսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել