Operativ.am–ը գրում է.
Արիստոկրատ բրիտանուհին 22-ամյա վիետնամցուն երեխայի հետ է շփոթել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բրիտանուհին գրկել է տղամարդուն և լուսանկարվել նրա հետ: Բարոնուհի Մոն Միշելը հավանաբար չի էլ պատկերացրել, թե ում է գրկում:
Մոն Միշելը ներքնազգեստների ապրանքանիշի հիմնադիր է և տեղի խորհրդարանի անդամ: Նա մամուլի ասուլիսով հանդես է եկել 3000 մարդկանց առաջ:
Ասուլիսից հետո վիետնամցի տղամարդը մոտեցել է բարոնուհուն և ծաղիկներ նվիրել: Այդ պահին կինը վերցրել է ծաղիկները, գրկել, իր կարծիքով, տղային և նկարվել նրա հետ, որից հետո լսվել է կնոջ ձայն. «Իջեցրեք նրան, ես նրա կինն եմ»:
Մոն Միշելը ներկաների ծիծաղից հետո հասկացել է, թե ինչ կատարվում, և ուշադիր նայել է «տղային» ու նկատել նրա դեղին ատամները, ինչը, հավանաբար, նիկոտինի արդյունք է եղել:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=171806&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



