168.am–ը գրում է.

Ամերիկյան Toms ֆիրման արշավ է նախաձեռնել, որը կրում է One Day Without Shoes (Մեկ օր առանց կոշիկի») անվանումը: Ինչպես հաղորդում է WWD-ն՝ ակցիան նպատակամղված է աղքատ երկրների երեխաներին օգնելուն:
Մասնակիցներին առաջարկվում է հանել կոշիկները եւ իրենց լուսանկարները զետեղել սոցիալական ցանցերում՝ դրանց կցելով #withoutshoes հեշթեգը: Ընկերության հիմնադիր Բլեյք Մայքոսքիի խոսքով՝ ակցիան կոչված է լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրել աղքատության խնդրի վրա: Արդյունքում՝ ֆիրման նախատեսում է 10 երկրների երեխաների ապահովել 100 հազար զույգ կոշիկով:
Toms-ը հիմնադրվել է 2006 թվականին. ընկերության կենտրոնակայանը տեղակայված է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/11/634889.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



