Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 45-ը` վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով երկրի իշխանություններին: 

Հաղորդվում է, որ ռումբը տեղադրված է եղել մեքենայում, իսկ պայթյունը որոտացել է այն պահին, երբ մեքենայի կողքով ոստիկանական ավտոբուս է անցնելիս եղել: Ավտոբուսը տեղափոխում էր ոստիկանության 9 աշխատակիցների և 7 ձերբակալված քուրդ զինյալների:

Նրանցից երեքը ծանր վնասվածքներ էին ստացել և մահացել հիվանդանոցում: ԶԼՄ-ների հաղորդմամբ` նրանց մեջ ոստիկան կար: Հայտնի չէ՝ արդյոք քուրդ զինյալն եղել է զոհերի թվում, թե ոչ։ 

Պայթյունի ժամանակ վիրավորվել է 12 ոստիկան և 33 խաղաղ բնակիչ, որոնք մոտակայքում են գտնվել  պայթյունի պահին: Աղբյուրի տվյալներով` ռումբը պայթեցվել է հեռակառավարման համակարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել