Araratnews.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մաթս Հյումմելսը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Այդ մասին հայտնում է «Բորուսսիայի» պաշտոնական կայքը։
Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Բավարիան» ֆուտբոլիստի դիմաց վճարել է 35-38 միլիոն եվրո։
-«Բորուսսիայում» անցկացրած ութ և կես հաջող տարիներից հետո այս որոշումն ինձ դժվարությամբ տրվեց։ Ես միշտ հպարտությամբ եմ կրել սև-դեղին մարզաշապիկը և այս ֆանտաստիկ թիմի մասն եմ եղել։
Հարազատ քաղաք վերադառնալուց առաջ ուզում եմ օգնել «Բորուսսիային» նվաճելու Գերմանիայի գավաթն ու տոնել այդ հաջողությունը երկրպագուների հետ։ Դրա համար առավելագույն ջանքեր կներդնեմ, ինչպես «Բորուսսիայի» մյուս բոլոր ֆուտբոլիստները։ Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում թիմակիցներիս, երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր կապված են ակումբի հետ։ Շնորհակալ եմ այս հիանալի ժամանակի համար,-Հյումմելսի խոսքն է մեջբերում «Բորուսսիայի» պաշտոնական կայքը։