Բաղադրիչներ
- կանաչի - 1 կապոց (խառը)
- թթվասեր - 250գր
- ձու - 3 հատ (խաշած)
- քացախ - 3ճ/գդ
- ձիթայուղ - 6ճ/գդ
- մանանեխ - 1ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Տրորում ենք ձվի դեղնուցները պատառաքաղով և խառնում ձիթայուղի հետ, ավելացնում ենք մանանեխը, քացախը, աղը, սև պղպեղը և խառնում մինչև ստանանաք միատարր զանգված:

- Առանձին ամանի մեջ լցնում ենք թթվասերը:
Ապա կտրատում ենք կանաչին կամ աղում ըստ ցանկության:
- Խառնում ենք թթվասերը կտրատված կանաչու հետ, ապա ավելացնում դեղնուցային զանգվածն ու խառնում:
Ավելացնում ենք մանր կտրատված ձվի սպիտակուցը և թողնում ենք սոուսը հանգստանա 1 ժամ սենյակային ջերմաստիճանում:
- Ապա մատուցում ենք պատրաստի սոուսը որևէ ուտեստի հետ:

Ֆրանկֆուրտյան կանաչ սոուսը ավանդաբար մատուցվում է խաշած կարտոֆիլի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



