Կատուս` Ասլանը բնավ ազնվացեղ չէ, չնայած եթե հետևեք նրա շարժումներին , հակառակը կպնդեք:
Քանի տարի էր բոլորին զզվեցրել էի, թե կատու եմ ուզում: Մի օր էլ դասընկերս, թե.
-Անջ, կատու կուզե՞ս:
Ու ես էլ ոգևորված ,
-Հաաաաաաաաաա :
- Ասլանին, որին բոլորն իմիջիայլոց Псь են ասում, բերեցի տուն: Շաատ պստլո էր: Վախենում էր բոլորից, գնացել էր մի անկյունում թաքնվել: Մի քիչ տարօրինակ ա էս մասին հիշելը, քանի որ հիմա մարդամեկը բացառապես հետս ա քնում: Ասեմ ավելին, եթե <<մեր>> անկողնում ես համարձակվեմ ասենք շրջվեմ, կես մլավոց կարձակի ու թաթը կդնի փորիս, որ հանգիստ պառկեմ: Թթվասերին կամ մածունին չի դիպչի, եթե իրեն գդալով չուտեցնես:
- Մաման մի անգամ լաաաավ ջղայնացավ վրաս: Ասլանը, որ շատ ա սիրում մամային, մոտը չգնաց քիչ է, ճանկռեց, հետո եկավ իմ սենյակ , փորիս մոտ քնեց:
- Մեր տան ֆիկուսն անձեռնմխելի էր, քանզի եթե հանկարծ ես կամ եղբայրս դիպչեինք էդ խոնավասեր հրեշին, ծնողներս մեզ վերջին դավաճանների շարքին էին դասելու: Մեր տուն մտնելու առաջին իսկ օրը Ասլանը գնաց և իր բնական կարիքները հոգաց դրա վրա:
- Մի օր գազօջախը սկսեց գազ բաց թողնել, թեյնիկի ջուրը եռում էր ու ջուրը հանգցրել էր կրակը: Ասլանը մլավեց էնքան ժամանակ, միչև եկանք <<տեր կանգնեցինք>>:
- Նոր մարդկանցից վախենում է: Պապիկիս, որ առաջին անգամ տեսավ, եկավ, բազմոցի մեջքին կանգնեց, սկսեց պապիկիս գլուղը հոտոտել, այնուհետև իջավ, պապիս փորի վրա քնեց:
- Քնում է հիմնականում մեջքի վրա:
- Հենց ասում եմ <<Առյուծի'կ>>, ոգևորվում ա:
Ինքը մեր տան ուրախությունն ա, սիրում ա բացառապես բոլորին: Անգամ պարապելուց `գալիս ա, մոտս քնում ա: Մաման ասում ա, որ քնած ա մնում էնքան ժամանակ, մինչև ես պարապմունքից կգամ:
Նյութի աղբյուր՝ http://urish.livejournal.com/197512.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել