Գերմանիայում արձանագրվել է փախստականների հոսքի կտրուկ նվազում։ Ինչպես հայտնում է AFP-ն, հոսքի կտրուկ նվազումը պայմանավորված է Արևմտյան Բալկաններում միգրացիոն ճանապարհի փակման հետ։Ապրիլ ամսին Գերմանիա են ժամանել 16 հազար փախստականներ։ Մարտ ամսին այս թիվը կազմել էր 20 հազար։
Այս թվերը նախորդ տարվա դեկտեմբերի հետ համեմատելու դեպքում արձանագրվում է փախստականների հոսքի 90 տոկոս կրճատում, երբ Գերմանիա էր ժամանել 120 հազար փախստական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել