1462014056_1Araratnews.am-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 10-ին տեղի կունենա «Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակչի առաջին փուլը. ելույթներով հանդես կգան Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հունգարիայի,  Խորվաթիայի, Նիդեռլանդների, Հայաստանի, Սան Մարինոյի, Ռուսաստանի, Չեխիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Էստոնիայի, Ադրբեջանի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Բոսնիայի Հերցեգովինայի, Մալթայի ներկայացուցիչները:  Մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ  կունենա 7-րդը:

Լատվիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Իսրայելը, Բելառուսը, Սերբիան, Իռլանդիան, Մակեդոնիան, Լիտվան, Ավստրիալիան, Սլովենիան, Բուլղարիան, Դանիան, Ուկրաինան, Նորվեգիան, Վրաստանը, Ալբանիան եւ Բելգիան ներկայացնող արտիստները ելույթ կունենան  մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին:

Յուրաքանչյուր կիսաեզրափակչից ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ ընտրվելու է 10 երկրի ներկայացուցիչ։

Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և նախորդ մրցույթի հաղթող երկիր Շվեդիայի ներկայացուցիչներն պայքարը կսկսեն արդեն եզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 14-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել