1ee89dd5441ec9e8_663365Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում  ուժեղ մրրկահողմերն առնվազն երկու մարդու մահվան պատճառ են դարձել, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Fox News-ին:

Շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավարը հաղորդել է, որ Վինվուդից ոչ հեռու հայտնաբերվել է 70-ամյա տղամարդու մարմին: Եվս մեկ դի հայտնաբերել են Ջոնսթոն շրջանում:

Հեռուստաալիքի տվյալներով ավերվել է  3 բնակելի տուն, գլխիվայր շրջվել են բազում ավտոմեքենաներ: Նշվում է, որ շուրջ 41 մլն մարդ գտնվում է փոթորկաբեր եղանակի ռիսկային գոտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել