«Մեր ունեցած տեղեկություններով ԱԱԾ-ն կրկին դիմել Է Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնի զինված խմբի շրջանակներում կալանավորված Գառնիկ Մարգարյանի խափանման միջոց կալանավորումը երկարացնելու համար։ Նույն տեղեկությունների համաձայն դատական նիստը տեղի կունենա այսօր։ Վերոհիշյալ լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը՝ հույս հայտնելով, որ հնարավոր Է իր պաշտպանյալի խափանման միջոցը այսօր ոչ թե երկարացվի, այլ փոխվի՝ ստորագրությամբ ազատ արձակվի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել