Բրիտանական ԶԼՄ-ները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կասկածել են այն բանում, որ նա փորձել է «կարճ շրջազգեստներով շփոթեցնել թշնամու բանակին»: Այդպես են նրանք արձագանքել այն բանին, որ Կարմիր հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի շքերթում առաջին անգամ մասնակցել է կին զինվորականների շարասյունը` ՌԴ ՊՆ ռազմական համալսարանից: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:

Չնայած շքերթում ներկայացված ռազմական տեխնիկայի առատությանը, բրիտանացի լրագրողների հիմնական ուշադրությանն է արժանացել հենց կանանց շարասյունը: Նրանք նշել են, որ կանանց համազգեստը խիստ տարբերվել է ամերիկյան կամ բրիտանական բանակների կանանց համազգեստներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել