Operativ.am–ը գրում է.

Լոնդոնի նորանշանակ քաղաքապետը, ով քաղաքի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետն է, հայտնել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում չի ցանկանում կրոնական հարցերով իր այցերը անել ԱՄՆ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով  «Time»-ին:

«Եթե Դոնալդ Թրամփը դառնա նախագահ, իմ կրոնի հիմքերը թույլ չեն տա ինձ գնալ այնտեղ, և դա նշանակում է, որ ես չեմ կարողանա համագործակցել ամերիկացի քաղաքապետերի հետ և փոխանակվել մտքերով»,- հայտնել է Սադիկ Խանը:

Լոնդոնի նորանշանակ քաղաքապետը, սակայն, հայտնել է իր հետաքրքրված լինելու մասին՝ Նյու Յորքի և Չիկագոյի քաղաքապետերի հետ կապերի հարցում, և խոստացել է մինչև նախագահական ընտրությունները այցելել ԱՄՆ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Առաջին անգամ Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական թեկնածուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել