Tert.am-ը գրում է.
Ալերգոլոգ Զարուհի Կալիկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ սեզոնային ալերգիաներին և նշեց, որ ինչպես ամեն տարի՝ հիմնականում այս ամիսներին դիմելիությունը ավելանում է՝ ծաղկափոշու, խոտերից առաջացող ալերգիաների պատճառով և դա տևում է մինչև ամբողջ ամառը:

Նա նշեց, որ ալերգիկ վիճակը կանխել հնարավոր է, ինչի համար նախ պետք է հասկանալ, թե ինչից է ալերգիան։

«Հիմնականում ալերգիա ունեցողներից շատերը չեն դիմում բժշկի, քանի որ լուրջ չեն վերաբերում իրենց վիճակին, և քանի որ սեզոնային է, մի քիչ տանջվում են, դեղատնից խորհրդով դեղ են գնում, իսկ հետո իրենց թվում է, որ ոչ մի խնդիր էլ չունեն: Բայց դա վիճակի փրկություն չէ, հիմնավոր բուժում է պետք, քանի որ կարող է հետագայում խորանալ վիճակը։ Եվ եթե ալերգիան  սեզոնային է եղել, վերածվում է ամբողջ տարվա, իսկ հետո հնարավոր է նաև վերածվի ասթմայի»,-ասաց նա և նշեց, որ հնարավոր է լիարժեք բուժման շնորհիվ ամբողջովին ձերբազատվել ալերգիայից:

Բժիշկը նշեց, որ պարզապես անհրաժեշտ է վաղ դիմել բժշկի, քանի որ որքան վաղ դիմեն,
այնքան շուտ է հնարավոր իրականացնել բուժումը, իսկ եթե խորացած դեպքեր են լինում, ավելի է բարդանում և արդյունավետությունը  պակասում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել