Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, դա երկրի մայրաքաղաքի համար կհանգեցնի աղետալի հետևանքների, գրում է Time-ը:

«Ես, լեյբորիստ քաղաքապետս, մտադիր եմ մասնակցելու պահպանողական վարչապետի արշավին այն բանի համար, որ մենք մնանք Եվրամիության կազմում»,- ասել է նա:

Հանի կարծիքով` քանի որ ԵՄ-ի շատ առաջատար ընկերությունների շտաբ-բնակարանները գտնվում են Լոնդոնում, հենց եվրոպական երկրներից է կախված քաղաքում կես միլիոն աշխատատեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել