1049424119Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը կմեծացնի Եվրոպայում պատերազմի սպառնալիքը, հայտնում է The Telegraph պարբերականը:

«Հենց Եվրամիությունն է օգնել միավորելու այն  պետություններին, որոնք միմյանց կոկորդ էին կրծում տասնյամյակներ շարունակ, և չկա որևէ երաշխիք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում սպառնալիքի տակ չեն հայտնվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո»,- ասել է Քեմերոնը:

Հիշեցնենք, որ Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեն Մեծ Բրիտանիայում տեղի է ունենալու հունիսի 23-ին:

Ավանդաբար բրիտանացիները դեմ են Եվրամիության օգտին իրենց երկրի ինքնիշխան իրավունքները փոխանցելուն: Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան չի հրաժարվել իր ֆունտ ստեռլինգից` հօգուտ եվրոյի, կամ չի մտել Շենգեն գոտու մեջ, ուր վերացված է վիզային ռեժիմը: Եվ այժմ հանրաքվեով նրանք ցանկանում են որոշել` արժե՞ շարունակել մնալ ԵՄ կազմում, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել