Ալավերդիում տեղի ունեցած քարաթափման խնդիրը լուծված էArmlur.am-ը գրում է.

Մայիսի 9-ին, ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 28 քմ.)՝ ճանապարհը դարձնելով անանցանելի: Քարերը ճանապարհից ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել