Panorama.am-ը գրում է.

Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և  ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նույն օրը Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը և Արկադի Ղուկասյանն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մասնակցել հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Ղարաբաղի վերածնունդ» ֆոտոցուցահանդեսի բացմանն ու «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսին և Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում տեղի  ունեցած մոմավառությանը:

Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել