Life.panorama.am-ը գրում է.
Եռատոնի դեպքում ուրախությունը եռապատկված է լինում. հաղթական օրերի եռապատկված տոնական տրամադրությամբ Life.panorama.am-ը զրուցել է դերասաններ, ազատամարտիկներ Կարեն Մկրտչյանի և Արտաշես Ալեքսանյանի հետ:
Կարեն Մկրտչյանին առողջական խնդրների պատճաով արդեն մի քանի տարի է էկարններին չենք տեսնում, սակայն դերասանն այս ընթացքում անգործ չի մնացել. Արցախյան շարժման մասին նկարահանած նրա ֆիլմը շուտով հնարավորթյուն կունենանք տեսնել մեծ էկրաններին: Կարենը 22 տարի առաջ Շուշիի ազատագրմանը չի մասնակցել, բայց հիշում է այն զգացողությունները, որոնք պատերազմական թեժ մարտերում կռիվ տալու ժամանակ է զգացել, երբ հայտնել են Շուշիի հաղթանակի մասին.
«Շուշիի ազատագրմանը ես չեմ մասնակցել, բայց հիշում եմ, թե մարտի դաշտում ոնց էի ցնցում, երբ իմացա մեր հաղթանակի մասին: Հաղթանակի բերկրանքը ոչ մեկ չի կարողանա պատկերացնել, մինչև չզգա դա: Իսկապես, զգացողություններրդ ուրիշ են, երբ պատերազմի դաշտում, թեժ մարտերի ժամանակ լսում ես հաղթանակի մասին ու միջովդ յուրահատուկ մի դող է անցնում, էդ ժամանակ հասկանում ես՝ զգացածդ երջանկությունն անգնահատելի է»,- նշեց նախկին ազատամարտիկն ու շնորհավորեց բոլոր հայերին.
«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար այսօրն իսկապես տոն է: Հայերիս գործոնը բոլոր հաղթանակենրում կա, ուստի հայերիս եմ շնորհավորում: Հայն անպարտելի տեսակ է ու հրաշալի կլինի, եթե գալիք սերունդները միշտ վառ պահեն հայի այդ տեսակը: Վերջերս լինելով Արցախում՝ մի անգամ էլ համոզվեցի, որ մեր զինվոր տղերքի նմանն աշխարհում չկա, նրանց առավելությունն այն է, որ նրանք կռված ու հաղթած զինվորների տված սերունդն են համարվում, այդ փաստն այսօրվա զինվորներին պարզապես շքեզ է դարձնում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



