Կոմանդոս. Կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գիտությունNewmag.am-ը գրում է.

Ինչո՞ւ Կոմանդոս

Կիրառած հնարքների ու զինվորական խորամանկության համար էր լեգենդար զորավարը վաստակել Կոմանդոս մականունը: Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն արցախյան պատերազմի եզակի մասնակիցներից էր, որ ուներ հիմնավոր զինվորական կրթություն և ռազմական գիտելիքներ: Զինակից ընկերներից մեկը` Արայիկ Մուրադյանն է Արկադի Տեր-Թադևոսյանի Կոմանդոս մականվան հեղինակը:

«Կոմանդոս» զինվորական հնարքը ստեղծել են անգլիացիները, այն ավելի շատ օգտագործվում է հետախույզների կողմից:

Դրա շնորհիվ փոքր ուժերը թշնամու համար մեծ ուժերի իմիտացիա են ստեղծում: Թշնամին կարծում է, թե մեծ ուժեր են կուտակված, ինքն էլ է հսկայական ուժեր է կուտակում, հարվածում է այդ ուղղությամբ` ոչնչացնելու թշնամու բանակը, բայց հարվածում է դատարկության մեջ: Կոմանդոս` զինվորական լեզվով ասած`  խփիր և փախիր մեթոդ:

Սովետական սպան ու ցուցարար կինը

88-ին` շարժման սկզբում, Արկադի Տեր-Թադևոսյանը դեռ սովետական բանակում էր ծառայում: Ազնիվ զինվորականն` իր պարտքի համաձայն, զենքը ձեռքին հսկում էր Ազատության հրապարակում անկախություն տենչացող միտինգավոր ժողովրդին: Ցուցարարների մեջ էր ամուսնուց ոչ պակաս հայրենասեր կինը` տիկին Հասմիկը: Այս թեմայով ընտանիքում ամեն օր վեճ ու կռիվ էր: Կինն  ուզում էր, որ ամուսինն իր կողքին պայքարի, այլ ոչ թե սովետական հրահանգները կատարի, իսկ զինվորական ամուսինն իր գործն էր անում, այդ պահին այլընտրանք չուներ: Վեճերից մեկի ժամանակ Հասմիկն ասում է`

-Հիմա էդ ավտոմատովդ, որ գալիս ես, մի բողոքող էլ ես եմ, ի՞մ վրա պիտի կրակես:

-Այո՛, – լինում է Կոմանդոսի պատասխանը,- կսպանեմ ու կասեմ` ժողովո՛ւրդ, ես իմ կնոջը սպանեցի, ու բոլոր տղամարդիկ վրա կտան, կասեն` իմ կնոջն էլ սպանի, իմ կնոջն էլ սպանի:

«Հարսանիք լեռներում»

Շուշիի ազատագրումը երկար ու հանգամանալից մշակված ծրագիր էր: Հրամանատար Կոմանդոսն այդ ծրագրի մասին զեկուցեց այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Նախարարը հավանություն տվեց, բայց, քանի որ գիտեր` Արկադի Տեր-Թադևոսյանը պատրաստվում է ամուսնացնել իր աղջկան, առաջարկեց ազատագրումն իրականացնել հարսանիքից հետո: Իր հերթին էլ Արկատի Տեր-Թադևոսյանը Վազգենին առաջարկեց ժամանակն օգտագործել ու ընտանիք կազմել` մինչև Շուշիի ազատագրումը: Այս տրամադրությամբ  Արկադի Տեր-Թադևոսյանն ու Վազգեն Սարգսյանը բերդաքաղաքի ազատագրման օպերացիան կոչում են «Հարսանիք լեռներում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել