480C47D8-09E0-4AC2-86DB-2A283192206D_mw1024_s_nAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արևմտյան տերություններին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թուրքիային միայնակ թողնելու մեջ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

«Նրանք մեզ միայնակ են թողել Իսլամական պետության դեմ պայքարում, որը մեր արյունն է թափում մահապարտների պայթյունների միջոցով»,- հայտարարել է Էրդողանը` միաժամանակ մեղադրելով իսլամիստ ահաբեկիչներին Սիրիայի հետ սահմանակից թուրքական Քիլիս քաղաքի հրթիռակոծման մեջ:

Էրդողանի այս հայտարարության պատճառն Արևմուտքի պահանջն է մեղմել հակաահաբեկչական օրենսդրությունը, ինչը Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմ հաստատելու պայմաններից մեկն է: Անկարան կտրականապես հրաժարվում է հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելուց, քանի որ այսօր ռազմական հակամարտություն է սկսել նաև քուրդ ապստամբների դեմ:

Առկա օրենսդրությունը հնարավորութուն է տալիս անպատիժ գործողությունների դիմել թե՛ քուրդ ապստամբների, թե՛ իսլամիստների դեմ ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ Սիրիայում և Իրաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել