1811582Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի բնակիչներից մեկը Powerball լոտոյի վիճակահանությամբ շահել է 429,6 միլիոն դոլար, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:

Այդ հսկայական գումարի հաղթողը դեռ չի դիմել միլիոնները ստանալու համար: Դա համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ 9-րդ խոշոր շահումը:

Ռեկորդային ջեքփոթը խաղարկվել է 2016թ. հունվարին, երբ 1,6 միլիարդ դոլարը բաժանվեց երեք հաղթողի միջև: Այս վերջին վիճակահանությամբ հաղթելու շանս է ունեցել 292 միլիոն մարդուց ընդամենը մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել