Araratnews.am-ը գրում է.
Մեքսիկայում մարդատար ավտոբուսի վթարից տուժել է առնվազն 14 ուղևոր, հայտնում է ТАСС գործակալությունը: Երկրի Էլ Կալվարիո շրջանում ավտոբուսը կողաշրջվել է և դուրս եկել երթևեկելի մասից:
«Արագ արձագանքման խմբի երկու ուղղաթիռ հիվանդանոց է տեղափոխել երկու մարդու, ովքեր շատ ծանր վնասվածքներ են ստացել»,- հայտարարել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցչությունը:
Նախնական տվյալներով` ավտոբուսի վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը և շրջանցման ժամանակ կորցրել մեքենայի կառավարումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



