Lurer.com-ը գրում է.
Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, հայտնում է Minval.az-ը:
«Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը՝ հենված միջազգային իրավունքի նորմերի ու այն բոլոր անձանց շահերի վրա, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում»,- ասել է նա:
Դեսպանի խոսքով՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը հնչեցվել է բազմիցս. «Այն հնչեցրել են թե՛ արտգործնախարարը, թե՛ նախագահի մամուլի քարտուղարը»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=222124&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



