Ֆրանսիայի վարչապետն այսօր հայտարարելու է հակաահաբեկչական միջոցառումների մասինՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսն այսօր հայտարարելու է հակաահաբեկչական գործողությունների մասին։ Միջոցառումների ցանկն ընդգրկում է 80 գործողություններ։
 
Բացի անվտանգության միջոցառումներից՝ վարչապետը նախատեսում է նաև կրկնապատկել մասնագետների թիվը, ովքեր փորձելու են կանխել մարդկանց արմատականացումը և աջակցություն են ցուցաբերելու ահաբեկչության զոհերին ու նրանց ընտանիքներին։
 
Ֆրանսիան Եվրամիության այն երկիրն է, որտեղից ամենաշատ գրոհայիններ են մեկնել Սիրիա և Իրաք կռվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել