Պատերազմն ակնառու կերպով ցուցանում է խաղաղ ժամանակներում իշխանությունների գործած վրիպումները, թերացումները, հանցանքները: Դա մենք բոլորս տեսնում ենք և պատկերացում կազմում իշխանությունների իրական որակի մասին:
Իշխանությունների այդ որակից կարելի է նաև պատկերացում կազմել ժողովրդի մասին, և այդ պատկերն ամենևին ուրախացնող չէ: Այդ պատկերը փոխել է անհրաժեշտ:
Պատերազմը որոշակիորեն ակտիվացրել է ժողովրդին, և յուրահատուկ ռազմավարություն է պետք՝ ակտիվացած ժողովրդին վերափոխելու համար:
Ուշի ուշով հետևում եմ քաղաքական ակտիվի արտահայտած մտքերին: Տխուր է, բայց այդ հարցը նրանց օրակարգում չկա: Թերևս միայն բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանը հնչեցրեց ռազմավարության անհրաժեշտության հարցը: Բայց էլի քաղաքական դաշտը հին ճախարակն է պտտում:
Շուտով Թերթ.ամ կայքի իմ սյունակում ձեր դատին կներկայացնեմ իմ պատկերացումները ժողովրդի ակտիվությունը ազգային վերափոխման վերածող ռազմավարության մասին: