Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյսթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամը (B&MGF) 38 մլն դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի ճապոնական Takeda Pharmaceuticals ընկերության կողմից պոլիոմելիտի դեմ հասանելի պատվաստանյութի մշակմանը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ պատվաստանյութը մշակվում է՝ օգտագործելու համար զարգացող երկրներում։

Takeda ընկերությունն իր հերթին հայտնել է, որ Գեյթսերի հիմնադրամի միջոցները կուղղվեն տարեկան ավելի քան 70 երկրների առնվազն 50 մլն չափաբաժին պատվաստանյութի մշակմանը, լիցենզավորմանն ու մատակարարմանը։ Պատվաստանյութի գինը հասանելի կլինի երկրների համար, որոնց աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և Պատվաստանյութերի և իմունացման հարցերով գլոբալ դաշինքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել