Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան, որից հետո կարողացել է փախչել՝ ցատկելով Իսթ-Ռիվեր նեղուցը, որի ափին է շենքը: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
ՄԱԿ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են կենտրոնակայանի տարածքում օտար մարդու ներկայության մասին, այնուհետև ժամանել են ոստիկանները: Սակայն տղամարդը թաքնվել է:
Դեպքից հետո ջրասուզորդներն ուսումնասիրել են շրջանը, որտեղ ցատկել է անհայտ անձը, սակայն ոչ ոքի չեն գտել:
Իրավապահները շարունակում են ուժեղացված պարեկությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանի մերձակա շրջանում:
Տղամարդու անձը դեռ պարզված չէ, հայտնի չեն նաև նրա արարքի դրդապատճառները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



