Նոր հետազոտության տվյալների համաձայն` ավելի քան 13 տրիլիոն դոլար դուրս է եկել Ռուսաստանից, Չինաստանից և այլ զարգացող տնտեսություններով երկրներից օֆշորներ, հայտնում է The Guardian-ը:
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Հենրիի տվյալներով` տեղի է ունենում կապիտալի արտահոսքի կտրուկ աճ այնպիսի զարգացող երկրներից ինչպես Ռուսաստանը և Չինաստանը:
2014 թվականի վերջին Ռուսաստանից մոտ 1.3 տրիլիոն դոլար գտնվել է օֆշորներում: Այդ տվյալները ստացվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի տվյալների վերլուծությունից և մշակումից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



