Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանո Կորեան մոտ է կարիերան Իտալիայում շարունակելուն,- տեղեկացնում է Sport.es-ը:
Հռոմեական ակումբը, որի անունը չի նշվում, պատրաստվում է 4-ամյա պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ:
31-ամյա ֆուտբոլիստն արդեն հանդիպել է իտալական ակումբի ներկայացուցիչների հետ եւ բանակցություններ վարել տվյալ գործարքի շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանում Ադրիանոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 հանդիպման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել