Մի քանի օր առաջ, Երևանից Արցախյան առաջնագիծ ուղևորված միկրոավտոբուսներից մեկի հետ կապված, մի զավեշտալի դեպք է տեղի ունեցել, որը կարծես, ոչ մի բանիմաց, գիտակից և սրբություն ունեցող մարդու ուղեղում չի կարող տեղ գտնել:
Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարության և Երևանյան երթուղայիններից մեկի վարորդի միջև ձեռք բերված փոխհամաձայնության շնորհիվ, հերթափոխի մեկնող կամավորականներով և սահմանագիծ ուղարկվող սննդամթերքներով բեռնված «ԳազԷլ» միկրոավտոբուսը, շարժվել է Արցախ, սակայն կես ճամփից հայտնվել է անախորժ իրավիճակի մեջ:
Պարզվում է որ «գծի շեֆերը» ուշ են տեղեկացել, որ երթուղայինը «գծից դուրս» ուղևորափոխադրում իրականացնելու շրջանակներում, մեկնելու է ոչ այլուր, այլ Արցախյան առաջնագիծ, ինչից հետո սկսել են «վրա-վրա» զանգելով երթուղայինի վարորդին, հրահանգել, որպեսզի տվյալ ուղևորներին իջեցնի, ապրանքները թափի, թողնի ճամփ վրա և կես ճամփից հետ վերադառնա Երևան` «գառաժ» որտեղ էլ պիտի սպասի, իր դատաստանին և ասի, թե «ոնց պիտի պատասխան տար և «տակից դուրս գար» եթե հանկարծ, մի «սնարյադ» կպներ իրենց «ԳազԷլ»-ին և պայթեցներ»:
Այսպիսով` Երևանից Արցախ տանող ճանապարհի կեսից, երթուղայինի վարորդը տասն անգամ ահաբեկող հեռախոսազանգեր է ստացել իր «շեֆից», որն անընդհատ հրահանգել է հետ վերադառնալ, կրկին ու կրկին վստահեցնելով, - «Եթե հանկարծ մի «սնարյադ» կպնի մեր «ԳազԷլ»-ին ու տրաքցնի, տակից չես կարանալու դուրս գաս…»: Այդ ամենից հետո` երթուղայինի վարորդը «շեֆի վրա» անջատել էր հեռախոսը և շարունակել իր ճամփան:

Այսօր նա արդեն վերադարձել է երևան և երևի թե անցել իր բնականոն աշխատանքնին: Տեղեկություններ չունեմ:
Ուզում եմ հավատալ, որ նրան աշխատանքից չեն հեռացրել,այլ փոխարենը, կամավորականության վրա թքած ունեցող և իրենց փողի` իրենց «ԳազԷլ»-ների մասին մտածող շեֆերի ականջներն են քաշել և ցույց տվել իրենց տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել