Սիրիական Հոմսի արդյունաբերական գոտում` Հիսյայում, ազգային հաշտության ծրագրի շրջանակներում 210 զինյալ զենքը վայր է դրել, հայտնում է RIA Novosti-ն:
Ազգային հաշտության նախարարությունը պետական ծրագրի շրջանակներում միջնորդների միջոցով բանակցություններ է վարում Սիրիայի այն քաղաքացիների հետ, որոնք կռվում են անօրինական զինված խմբավորումների շարքերում:
2014 թվականին Հոմսում հանձնվել են քաղաքի կենտրոնը գրաված 1.5 հազար զինյալ: Դա դարձել է Սիրիայի կառավարության կողմից հայտարարված ծրագրի հաջողության ամենավառ օրինակը: Ծրագրի շրջանակներում երկրի ղեկավարությունը Սիրիայի քաղաքացիներին առաջարկել է զենքը հանձնել և անցնել վերականգնողական գործընթաց խաղաղ կյանքին վերադառնալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել